ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եվրոպական և վրացական գործընկերները` Արյունաբանական կենտրոնում

Եվրոպական և վրացական գործընկերները` Արյունաբանական կենտրոնում
15.07.2014 | 13:23

Արյունաբանական կենտրոնը 2014 թվականի հունվարից ներգրավված է TEMPUS «Կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում հեմատոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում և տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում» ծրագրում, որի նպատակն է բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը։ Այն ենթադրում է գործող ուսումնական ծրագրերի բարելավում, նոր ուսումնական ծրագրերի մշակում, տեխնիկական վերազինում, հեմատոլոգիայում գործող բուժման պրոտոկոլների և չափորոշիչների արդիականացում և Եվրամիության բուհերում մասնագետների վերապատրաստում: Ծրագրերի համատեղ քննարկման, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև նախագծի ընթացիկ հարցերի քննարկման նպատակով նախագծի համալսարանների կոնսորցիումի եվրոպական և վրացական գործընկերները (Մայկ Ջորջ` ՄԹ Վեսթմինսթերի համալսարան, Դոնատո Գեմատի` Հռոմի համալսարան, Խավիեր Կորալ` Մուրցիայի համալսարան, Գուգլիեմո Մարիանի` Ֆեռարայի համլսարան, Նինո Պոռակիշվիլի` ՄԹ Վեսթմինսթերի համալսարան, Պետեր Լիդյարդ` ՄԹ Վեսթմինսթերի համալսարան, Նինո Չիկաձե` Թբիլիսիի պետական համալսարան, Պաատա Ցագարեշվիլի` Թբիլիսիի պետական համալսարան, Լալի Մեկոկիշվիլի` Թելավի Պետական համալսարան, Մարինա Թեվզաձե` Թբիլիսիի պետական համալսարան, Վիսենտե Վիսենտե` Մուրցիայի համալսարան) Հայաստանում են:

Երեկ նրանք եղան ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ տեղակայված է ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնը, ծանոթացան կենտրոնի աշխատանքին, նախագծի մասնակիցների հետ քննարկեցին համատեղ ծրագրերը։
Պրոֆեսոր Գուգլիեմո Մարիանին, որ եկել է Իտալիայի «Ֆերարա» (Ferrara) համալսարանից, արդեն 15 տարի Տեմպուս ծրագրով ամբողջ աշխարհում ուսուցանում է արյունաբանության ոլորտի իր գիտելիքները: Նա նշեց, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում ներդնել այն ծրագրերն ու բուժական մեթոդները, որոնք կիրառվում են եվրոպական առաջատար երկրներում։

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ